Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 21 » El Pais. «Ռեալի» 15 ֆուտբոլիստներ պահանջում է Մոուրինյոյի հրաժարականը
12:59
El Pais. «Ռեալի» 15 ֆուտբոլիստներ պահանջում է Մոուրինյոյի հրաժարականը
El Pais-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների մեծամասնությունը պահանջում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հրաժարականը:

Աղբյուրը գրում է, որ ակումբում անցկացվել է անանուն հարցում, որի արդյունքում 15 ֆուտբոլիստներ կողմ են արտահայտվել պորտուգալացու հեռանալուն: 5 ֆուտբոլիստներ էլ նշել են, որ պատրաստ են հեռանալ նրա մնալու պարագայում: 

Նշենք, որ Մոուրինյոն և «Ռեալի» ղեկավարությունը բազմիցս նշել են, որ «առանձնահատուկի»` ակումբում մնալու հարցին վերջնական պատասխան կտրվի մրցաշրջանի ավարտից հետո, սակայն եվրոպական մամուլում այս կարգի լուրերն ավելի ու ավելի են շատանում են:

Վիճահարույց է նաև այն հարցը, որ ամռանը «Ռեալում» կայանալիք նախագահական ընտրություններում Ֆլորենտինո Պերեսի հաղթանակի դեպքում, ամենայն հավանականությամբ կվաճառվեն Դի Մարիայի, Լուկա Մոդրիչի և Ֆաբիո Կոենտրաուի տրանսֆերային իրավունքները: Նշենք` այս երեք ֆուտբոլիստներն էլ «արքայական» ակումբ են տեղափոխվել Մոուրինյոյի նախաձեռնությամբ:
Դիտումներ: 348 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]