20:42 Էսյենը բաց կթողնի Բորուսիայի հետ առաջին հանդիպումը | |
«Ռեալի» կիսապաշտպան Մայքլ Էսյենի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղին գործնականում բացառվում է: Ինչպես հայտնում է Marca-ն, մրցաշարի ¼ եզրափակիչ փուլում «Գալաթասարայի» հետ հանդիպմանը ֆուտբոլիստի ստացած վնասվածքը դեռևս իրեն զգացնել է տալիս և նա չի կարողանա մասնակցել «Բորուսիայի» հետ առաջին խաղին: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հոսով էր, որ կիսապաշտպանը կհասցնի վերականգնվել, սակայն Էսյենը խաղադաշտ կվերադառնա նախատեսվածից ավելի ուշ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |