Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 6 » Դել Բոսկեն` Գուտիին. «Փոխի՛ր սանրվածքդ կամ մոռացի՛ր ֆուտբոլի մասին»
18:41
Դել Բոսկեն` Գուտիին. «Փոխի՛ր սանրվածքդ կամ մոռացի՛ր ֆուտբոլի մասին»
Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին պատմել է «Կարմիր Ֆուրիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի հետ իր ոչ հարթ հարաբերությունների մասին:

-Երբ ես 14 տարեկան էի, Դել Բոսկեն «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն էր: Նա ինձ ասաց. «Փոխի՛ր սանրվածքդ, այլապես ոչնչի չես հասնի ֆուտբոլում»: Սակայն ես չլսեցի: Ու, գիտեք, ես կարծես այդքան էլ վատ կարիերա չեմ ունեցել: Միայն այժմ' սպորտից հեռանալուց հետո եմ որոշել փոխել մազերիս տեսքը: Ինչ վերաբերում է Դել Բոսկեի հետ իմ հարաբերություններին, ապա նա միշտ առանձնահատուկ կերպով է վերաբերվել ինձ: Մշտապես փորձել է աջակցել ու օգնել,- ասել է Գուտին իսպանական PuntoPelota հեռուստահաղորդաշարի ժամանակ:

Հիշեցնենք' «Արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում անցկացրել է 542 հանդիպում, Իսպանիայի հավաքականում' 13 խաղ:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]