15:52 Դել Բոսկե. Կասիլյասը իսպանական ֆուտբոլի լեգենդն է | |
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մտահոգված է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը զրկված է խաղային պրակտիկայից: Հիշեցնենք' փետրվարին ստացած ձեռքի վնասվածքից վերականգնվելուց հետո իսպանացին տեղ չի ստանում հիմնական կազմում, չնայած որ հանդիսանում է թիմի ավագը: -Կասիլյասը իսպանական ֆուտբոլի լեգենդն է, ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, սակայն ակնհայտորեն պարզ է, որ նա գտնվում է ոչ այնքան լավ վիճակում: Ես կասկածում եմ, որ Անգլիայում ժամանակին որևէ մեկը կկասկածեր Շիլտոնի հնարավորություններին: Պետք չէ կասկածել նաև Կասիլյասի ունակությունների վրա: Չեմ ցանկանում խոսել ակումբի շրջանակներում տիրող հարաբերությունների մասին: Կասեմ, որ ինձ համար նա լեգենդ է, որը անձեռնմխելի է մնում: Մենք պետք է աջակցենք նրան ու պաշտպանենք բոլոր կողմերից,- ասել է դել Բոսկեն:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |