09:56 Բուտրագենյո. Կարող էր և ավելի լավ լինել, և ավելի վատ | |
«Ռեալի» ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն իր կարծիքն է արտահայտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբը B խմբում մրցելու է «Յուվենտուսի», «Գալաթասարայի» և «Կոպենհագենի» հետ: -Սա վիճակահանություն է. կարող էր և ավելի լավ լինել, և ավելի վատ: Եվրոպայում երբեք չես կարող երաշխիքներ տալ: «Յուվենտուսը» մեզ համար պատմական մրցակից է: Այս ակումբի դեմ բարդ հանդիպումներ են սպասվում: Նախորդ մրցաշրջանից մենք գիտենք «Գալաթասարայի» ուժը. նրանք ուժեղ են սեփական խաղադաշտում: Թուրքիայում երկրպագուները մեծ աջակցություն են ցուցաբերում իրենց թիմին: Իսկ «Կոպենհանգենը» կարող է անակնկալ թիմ լինել և վտանգավոր գործել սեփական դաշտում,-ասել է Բուտրագենյոն:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |