Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 7 » Բեյլ. Եթե մերժեի «Ռեալին», ապա կզղջայի ամբողջ կյանքիս ընթացքում
14:19
Բեյլ. Եթե մերժեի «Ռեալին», ապա կզղջայի ամբողջ կյանքիս ընթացքում
«Ռեալի» նորեկ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ չէր հրաժարվի «Արքայական» ակումբ տեղափոխության մտքից, եթե նույնիսկ «Տոտենհեմը» ձեռք բերեր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

-Նման հնարավորություն կյանքում տրվում է մեկ անգամ, ու ես չեմ կարծում, թե հնարավոր է մերժել այսպիսի թիմին: Ես ցանկանում եմ ոչ միայն մասնակցել Չեմպիոնների լիգային, այլև մրցանակներ նվաճել: Այսպիսի ակումբում հնարավոր է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք: Հենց դա եմ ցանկանում:

«Ռեալից» առաջարկ մեկ անգամ ես ստանում: Եթե չօգտագործեի այս հնարավորությունը, ապա կզղջայի դրա համար ամբողջ կյանքիս ընթացքում,- ասել է Բեյլը:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]