Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 9 » Բենզեմա. Դժբախտ չեմ, միայն մեկ բան է ինձ հուզում
21:21
Բենզեմա. Դժբախտ չեմ, միայն մեկ բան է ինձ հուզում
Կարիմ Բենզեման հույս ունի, որ շատ շուտով նորից կսկսի գոլեր խփել Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կազմում:

«Նման պահերը հարձակվողի կարիերայի անբաժանալի մասն են կազմում: Պետք է շարունակեմ աշխատել, ձեռքերս ծալած չեմ նստելու: Ինձ դժբախտ չեմ զգում, միայն մեկ բան է հուզում...որ հնարավոր է ապագայում Ֆրանսիայի հավաքականից հրավեր չստանամ:

Գոլ չխփելու այս շրջանը դեռևս ամենաերկարն է իմ կարիերայում, բայց չէ՞ որ այն չի շարունակվելու տասը տարի: Շուտով ամեն ինչ կփոխվի:

Ինչ վերաբերում է հավաքականում իմ և Օլիվյե Ժիրուի մրցակցությանը, ապա այստեղ հակամարտություն չկա. ցանկացած հարձակվող կարող է մյուսի համար մեկնարկային կազմի մրցակից լինել: Ժիրուն հիանալի ֆուտբոլիստ է»,-Բենզեմայի խոսքերը մեջբերում ենք L'Equipe-ից:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]