Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 20 » Անչելոտիի հրավերը՝ Պերեսի նախըտրական քարոզարշավի հերթական քայլ
15:32
Անչելոտիի հրավերը՝ Պերեսի նախըտրական քարոզարշավի հերթական քայլ

Իսպանիայում վստահ են, որ եթե Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռանա «արքայական ակումբից», ապա թիմի ղեկը կստանձնի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

Նման քայլը կդառնա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի նախընտրական քարոզարշավի մի մասնիկը։ Պերեսը կարծում է, որ Անչելոտի հրավերը կատարյալ քայլ կլինի իր կողմից։

Պերեսը հասկանում է, որ Անչելոտին լավ հարաբերությունների մեջ է ԶԼՆ-երի հետ, հեղինակավոր մարզիչ է և հիանալի կերպով է լեզու գտնում աստղերի հետ։ Իր գլխավորած թիմերում երբեք լարված հարաբերություններ չեն լինում։

 Բացի այդ՝ Անչելոտիի հեղինակությունն իրեն կօգնի չմնալ Ժոզե Մոուրինյոյի ստվերում։
Այս մասին հաղորդում է Marca-ն։
Դիտումներ: 344 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]