Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 7 » Անչելոտի. Մորատան Բենզեմայի չափ փորձառու չէ, բայց վստահում եմ նրան
20:54
Անչելոտի. Մորատան Բենզեմայի չափ փորձառու չէ, բայց վստահում եմ նրան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին 8-րդ տուրի՝ «Լևանտեի» հետ հանդիպման ավարտից հետո (3:2) մեկնաբանել է Ալվարո Մորատայի խաղը, ով հիմնական ժամանակի ավարտին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 

«Ինձ պետք չէ համոզել Մորատայի և Խեսեի հնարավորությունների հարցում. ես նրանց վստահում եմ։ Նրանք թիմին մեծ օգուտ են բերում, և իմ հավատը նրանց հադեպ ավելի ու ավելի է մեծանում։

Մորատան բավական լավ խաղացող է, որպեսզի կարողանա խաղալ մեկնարկային կազմում։ Նա այնքան փորձառու չէ, որքան Բենզեման, սակայն երիտասարդ է, եռանդուն և գերազանց է խաղում մրցակցի տուգանային հրապարակում։ Նա մեզ համար շատ կարևոր է և լավ է կատարում իր առջև դրված խնդիրները»,-ասել է Անչելոտին։
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 345 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]