Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 16 » Անչելոտի. Բեյլի արժեքի փոխարեն թող «Ռեալի» շահույթների մասին խոսեն
17:13
Անչելոտի. Բեյլի արժեքի փոխարեն թող «Ռեալի» շահույթների մասին խոսեն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին համաձայն չէ այն տեսակետի հետ, որ «Արքայական» ակումբը «Թոթենհեմին» շատ բարձր գին է վճարել Գարեթ Բեյլի համար։ Անչելոտին իր անհամաձայնությունը հայտնել է իսպանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

«Ամբողջ աշխարհը խոսում է այն մասին, որ մենք Բեյլի համար չափազանց մեծ գումար ենք վճարել։ Բայց չէ՞ որ կարելի է խոսել նաև այլ բաների մասին, օրինակ՝ թե «Ռեալն» ինչքան շահույթ է ունեցել տրանսֆերային շուկայում։ Նրանք մոռանում են, որ այդ գումարն ավելի մեծ է, քան Բեյլի համար վճարվածը՝ մոտ 120 միլիոն եվրո»,-հայտարարել է իտալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուելսի հավաքականի մարզիչ Քրիս Քոուլմենը խիստ քննադատության էր ենթարկել Անչելոտիին՝ հայտարարելով, որ վերջինս ճիշտ չի օգտագործում Բեյլին, ով չի անցել ամբողջական պատրաստականություն նախամրցաշարային շրջանում։

Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 576 | Ավելացրեց: Ronaldo7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]