Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 10 » Կարվալյու.Անարդար կլիներ Լոպեսին «Ռեալի» հիմնական կազմից դուրս թողնելը
15:32
Կարվալյու.Անարդար կլիներ Լոպեսին «Ռեալի» հիմնական կազմից դուրս թողնելը
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռիկարդու Կարվալյուն, ով այժմ հանդես է գալիս «Մոնակոյում», գովեստի խոսքեր է ասել «Սերուցքայինների» դարպասապահ Դիեգո Լոպեսի հասցեին։ Պորտուգալացի ֆուտբոլիստը պատճառ չի տեսնում Լոպեսի փոխարեն Կասիլյասին մեկնարկային կազմում ընդգրկելու համար։ 

«Կասիլյասը հզոր դարպասապահ է, բայց նա վնսավածք ստացավ։ Նրան փոխարինելով՝ Լոպեսը շատ լավ խաղ ցուցադրեց։ Շատ դժվար էր նման խաղից հետո նրան նորից թողնել պահեստայինների նստարանին. դա պարզապես անարդար կլիներ։ Որոշումները միշտ մարզիչն է ընդունում։ Այդ պահին Մոուրինյոն համարեց, որ հիմքեր չկան Լոպեսի փոխարեն Կասիլյասին հիմնական կազմում ընդգրկելու»,-ասել է Կարվալյուն։
Դիտումներ: 332 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]