18:08 Ագուերոն «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի | |
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն թիմից հեռանալու մտադրություն չունի: Հիշեցնենք' The Guardian-ը տեղեկություն էր տարածել, որ արգենտինացի ֆուտբոլիստը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» նշանառության տակ, որը նոր հարձակվողի փնտրտուքների մեջ է: -Ես երջանիկ եմ հանդես գալ «Սիթիում»: Տարեցտարի մեր թիմն ավելի ուժեղ է դառնում, ու դրա հետ մեկտեղ զարգանում է նաև ակումբը: Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որ «Մանչեսթեր Սիթին» հասնի լուրջ արդյունքների,- ասել է Ագուերոն:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |