12:17 «Սանտյագո Բեռնաբուու» մարզադաշտը կվերանվանվի | |
Մադրիդի «Ռեալի» հեղինակավոր մարզադաշտի անունը, հնարավոր է, փոխվի հանուն հովանավորչական պայմանագրի: El Confidencial-ը հաղորդում է, որ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է այդ տեղեկատվությունը: «Այս ամսվա ավարտին մենք պաշտոնապես կհայտարարենք մարզադաշտի վերակառուցման մասին: Կա չորս նախագիծ, որոնցից մենք լավագույնն ենք ընտրելու: Կարծում եմ՝ արդեն ամռանը կկարողանանք սկսել աշխատանքները: Այժմ աշխատում ենք հովանվորչական ուղղությամբ և մարզադաշտի անվանը կավելանա նաև հովանավորի անուն»,-ասել է Պերեսը: Հավելենք՝ որոշ տեղեկությունների համաձայն՝ այս հովանավորը կարող է լինել Fly Emirates-ը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |