17:13 Անչելոտի. Բեյլի արժեքի փոխարեն թող «Ռեալի» շահույթների մասին խոսեն | |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին համաձայն չէ այն տեսակետի հետ, որ «Արքայական» ակումբը «Թոթենհեմին» շատ բարձր գին է վճարել Գարեթ Բեյլի համար։ Անչելոտին իր անհամաձայնությունը հայտնել է իսպանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ «Ամբողջ աշխարհը խոսում է այն մասին, որ մենք Բեյլի համար չափազանց մեծ գումար ենք վճարել։ Բայց չէ՞ որ կարելի է խոսել նաև այլ բաների մասին, օրինակ՝ թե «Ռեալն» ինչքան շահույթ է ունեցել տրանսֆերային շուկայում։ Նրանք մոռանում են, որ այդ գումարն ավելի մեծ է, քան Բեյլի համար վճարվածը՝ մոտ 120 միլիոն եվրո»,-հայտարարել է իտալացի մասնագետը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուելսի հավաքականի մարզիչ Քրիս Քոուլմենը խիստ քննադատության էր ենթարկել Անչելոտիին՝ հայտարարելով, որ վերջինս ճիշտ չի օգտագործում Բեյլին, ով չի անցել ամբողջական պատրաստականություն նախամրցաշարային շրջանում։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |